Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լավ խաղ է ցուցադրում՝ իրենից ավելի ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում. մարզիչ

17.09.2007, 13:37
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը լավ խաղ է ցուցադրում՝ իրենից ավելի ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում. մարզիչ

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը համարում է, որ հայ ֆուտբոլիստները լավ խաղ են ցուցադրում իրենցից ավելի ուժեղ մրցակիցների հետ հանդիպումներում։

«Այս մասին են վկայում ՀՀ հավաքականի խաղերը Կիպրոսի և Մալթայի հավաքականների հետ»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Մինասյանը։ Սեպտեմբերի 8-ին Հայաստանի հավաքականը կիպրոսցիներին զիջեց 3-1 հաշվով, բայց սեպտեմբերի 12-ին հաղթանակ տարավ մալթացիների նկատմամբ՝ 1-0 հաշվով։

Հայաստանի հավաքականի մարզչի խոսքերով, Կիպրոսի հետ խաղում այնպիսի տպավորություն էր, թե «հայ ֆուտբոլիստները խաղում են, իսկ գոլը խփում են կիպրոսցիները», քանի որ գոլերը Հայաստանի հավաքականի դարպասում հայտնվում էին հիմնականում հակահարձակումների ժամանակ, այնինչ հայ ֆուտբոլիստները չօգտագործեցին շատ գոլային պահեր։

Ինչ վերաբերվում է Մալթայի հավաքականի հետ հանդիպմանը, Մինասյանի խոսքերով, խաղի առաջին քսան րոպեները հայ ֆուտբոլիստների համար ծանր էին, քանի որ նրանք ստացել էին իրենց գլխավոր մարզչի՝ Յան Պորտերֆիլդի մահվան լուրը։ «Սակայն, ի պատիվ մեր թիմի, մեզ հաջողվեց գոլ խփել առաջին խաղի կեսերին և հաղթանակ տանել»,- ասաց Միանսյանը։

Միաժամանակ, Հայաստանի ազգային հավաքականի մարզիչը հայտարարեց, որ Կիպրոսի և Մալթայի հավաքականներին թույլ թիմեր չի համարում։ «Կիպրոսի հավաքականը եվրոպական միջին մակարդակի թիմ է, իսկ մալթացիներն, ինչպես գիտեք, հաղթանակ էին տարել հունգարացիների նկատմամբ և ոչ ոքի՝ թուրքերի հետ»,- ասաց Մինասյանը։

Նա ավելացրեց, որ ընկերական հանդիպումները թույլ տվեցին ըստ արժանվույն գնահատել հավաքականի մեծ թվով խաղացողների խաղը, որոնք պաշտոնական հանդիպումներում հիմնականում դուրս էին գալիս փոխելու հիմնական կազմի խաղացողներին կամ էլ ընդհանրապես չէին խաղում։ --0—