Գերմանիայում անցկացվող Շախմատ-960 աշխարհի առաջնության առաջին փուլի արդյունքներով առաջատարը Լևոն Արոնյանն է

15.08.2007, 17:48
Գերմանիայում անցկացվող Շախմատ-960 աշխարհի առաջնության առաջին փուլի արդյունքներով առաջատարը Լևոն Արոնյանն է

Հայ գրոսսմայստեր Լևոն Արոնյանը հաղթում է Գերմանիայի Մայնց քաղաքում անցկացվող Շախմատ-960 աշխարհի առաջնությունում (Chess960 World Championship)։

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց հանրապետության շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանը, Արոնյանը հաղթել է ֆրանսիացի Էթյեն Բակրոյին և ուզբեկ Ռուստամ Կազիմջանովին և ոչ ոքի է խաղացել հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ։

Այսպիսով, առաջնության առաջին մասում Արոնյանը երեք հնարավորից հավաքել է 2,5 միավոր, Անանդը և Կասիմջանովը՝ 1,5-ական, Բակրոն՝ կես միավոր։

Երկրորդ փուլի խաղերը կանցկացվեն օգոստոսի 15-ին։ Առաջին երկու փուլերի արդյունքներով առաջին տեղերը զբաղեցրած շախմատիստները, օգոստոսի 16-ին կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը։

Բացի այդ, Գագիկ Հովհաննսիյանի խոսքերով, օգոստոսի 16-ից 19-ը Mainz Open Chess 960-ի շրջանակներում կանցկացվի արագ շախմատի բաց մրցաշար, որտեղ Հայաստանը կներկայացնեն Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռաֆաել Վահանյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը։

Mainz Open Chess 960-ի գործող հաղթողն է (2006-ի օգոստոս) հայ գրոսսմայստեր, օլիմպիական չեմպիոն Լևոն Արոնյանը, որը այս տարվա աշնանը մտադիր է վիճարկել շախմատային թագը։

Mainz Open Chess 960 մրցաշարը 1996-ին ստեղծել է աշխարհի չեմպիոն Բոբբի Ֆիշերը, այն անվանում են նաև Շախմատ-960  աշխարհի առաջնություն (մյուս անվանումն է Fischer Chess, այսինքն՝ «Ֆիշերի շախմատ»)։

խաղաքարերի սկզբնական դասավորությունից բացի խաղի կանոները համընկնում են դասական շախմատին։ Խաղաքարերը տեղադրվում են ինչպես սովորական շախմատում, բայց խաղից առաջ «Fischerandom Chess Computerized Shuffler» համակագչային ծրագրով կատարվում է սկզբնական դիրքի «պատահական համակարգչային ընտրություն»։

960 թիվը արտացոլում է հնարավոր սկզբնական դիրքերի քանակը, որոնք բաժին են ընկնում վիճակահանությամբ, այսինքն՝ խաղաքարերը շարում է համակարգչային ծրագիրը։–0—