Չորս հայ շախմատիստ կմասնակցեն Գերմանիայում տեղի ունեցող Mainz Open Chess 960 փառատոնին

08.08.2007, 12:12
Չորս հայ շախմատիստ կմասնակցեն Գերմանիայում տեղի ունեցող Mainz Open Chess 960 փառատոնին

Չորս հայ շախմատիստ կմասնակցեն Գերմանիայում տեղի ունեցող Mainz Open Chess 960 շախմատի հեղինակավոր միջազգային փառատոնին։ 

Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, «Ֆիշերի շախմատները» կոչվող մրցույթին Հայաստանը կներկայացնեն օլիմպիական չեմպիոններ Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև գրոսմայստեր, 2007 թ.-ի Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Տիգրան Լ. Պետրոսյանը։

Mainz Open Chess 960 (օգոստոս-2006) փառատոնի ներկայիս հաղթող է համարվում հայ գրոսմայստեր, օլիմպիական չեմպիոն Լևոն Արոյանը, որը ընթացիկ տարվա աշնանը մտադիր է հավակնել շախմատե թագին։

Chess 960 մրցախաղը ստեղծվել է 1996 թ.-ին աշխարհի չեմպիոն Բոբի Ֆիշերի կողմից, այն նաև անվանում են շախմատի աշխարհի չեմպիոնատ-960 (մեկ այլ անվանում է՝  Fischer Chess-ը այսինքն «Ֆիշերի շախմատները»)։

Խաղի կանոնները համընկնում են կլասիկ շախմատի կանոնների հետ, միայն քարերի սկզբնական տեղաբաշխման տարբերությամբ։ Քարերը տեղաբաշխվում են ինչպես սովորական շախմատե խաղի ժամանակ, սակայն խաղի սկզբում «Fischerandom Chess Computerized Shuffler» համակարգչային ծրագրի միջոցով տեղի է ունենում սզբնական դիքի «համակարգչային պատահական բաշխում»։

960 թիվը մատնանշում է սկզբնական հնարավոր դիրքերի քանակը, որոնք սահմանվում են վիճակահանության միջոցով, այսինքն քարերը տեղաբաշխում է համակարգչային ծրագիրը։ --0--