«Սպարտակի» հայերից լավագույնը. «Матч ТВ-ն» պատմել է Յուրա Մովսիսյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

02.06.2017, 13:12
Ռուսական հանրային մարզաժամանցային  «Матч ТВ» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:

«Սպարտակի» հայերից լավագույնը. «Матч ТВ-ն» պատմել է Յուրա Մովսիսյանի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսական հանրային մարզաժամանցային «Матч ТВ» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատրաստել ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյք» ակումբի հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին:

Հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում ֆուտբոլիստը պատմել է «սպարտակյան» ոսկու մասին, «Ռեալ Սոթ-Լեյք» տեղափոխվելու և Ռուսաստանում Աշխարհի առաջնության մասին:

«Այստեղ («Ռեալ Սոթ-Լեյք» – խմբ.) ֆուտբոլում չկան այնպիսի խելահեղություն, ինչիսին «Սպարտակում» էր: Ես խաղացել եմ տարբեր ակումբներում, սակայն «Սպարտակը» «Սպարտակ» է: Ինքներդ եք հիմա տեսնում` ինչ է կատարվում Մոսկվայում»,- ասել է ֆուտբոլիստը` խոսելով Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությունում ռուսական ակումբի հաղթանակի մասին:

Նա նշել է, որ իրեն դժվար է համեմատել նախկին և ներկա թիմերը:

Загружается новость ... "Право"

«Իհարկե, դժվար է համեմատել այդ երկու լիգաները: ՄԼՍ-ը («Ֆուտբոլի բարձրագույն լիգա»), լիգա է, որը տարեցտարի շատ արագ է աճում և զարգանում: Ռուսական լիգայում, եթե վերցնենք «Սպարտակը», ԲԿՄԱ-ն (ЦСКА), «Զենիթը», «Կրասնոդարը», դրանք ամենաուժեղ թիմեր են, մյուսներն այսքան ուժեղ չեն: ՄԼՍ-ում բոլոր թիմերը հավասարապես ուժեղ են, նրանց միջև չկա այդքան մեծ տարբերություն, ինչպես ռուսական լիգայում է»,-ասել է Մովսիսյանը:


Խոսելով «Սպարտակում» իր հաջողությունների մասին` Մովսիսյանը նշել է, որ դա այն է, ինչ ինքը միշտ հիշելու է: «Դա Ռուսաստանում իմ ռեկորդներից մեկն է, որը մինչ օրս չի գերազանցվել, եթե որևէ մեկը, երբևէ «Սպարտակում» իր առաջին խաղի ընթացքում 3 գոլ խփի, ես անպայման կասեմ` «շնորհավոր»»,-ընդգծել է Մովսիսյանը:

Նա նաև նշել է, որ հետևում է «Սպարտակի» խաղերին, նայում է, թե ինչ է նրանց մոտ կատարվում, շփվում է ֆուտբոլիստների հետ:

Загружается новость ... "Лево"

Խոսելով այն մասին, թե ինչու է նա լքել «Սպարտակը», Մովսիսյանն ընդգծել է, որ իր համար մշտապես ամենակարևորը եղել է ընտանիքը և իր համար ծանր եղել նրանցից այդքան հեռու` Ռուսաստանում գտնվելը: «Դա ինձ համար հրաշալի փորձ էր` 5 տարի: Այնհայտ է, որ «Սպարտակի» համար խաղալը լավագույնն է, ինչ եղել է իմ կարիերայի ընթացքում: Չի եղել ոչ մի այլ պատճառ, ես պարզապես ուզում էի վերադառնալ ԱՄՆ` ՄԼՍ, վերադարձել եմ այնտեղ, որտեղ լավ է իմ կնոջ և երեխաների համար»,- հավելել է ֆուտբոլիստը: -0-