Ռուս մարզիկն ըմբիշ Միհրան Հարությունյանին անվանել է լավագույններից լավագույնը

18.08.2016, 16:47
Հունահռոմեական ոճի ռուս ըմբիշ, 2013 թ.-ի Աշխարհի գավաթակիր, 2015 թ.-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն Ստեփան Մարիանյանը հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին անվանել է լավագույններից լավագույնը:
Ռուս մարզիկն ըմբիշ Միհրան Հարությունյանին անվանել է լավագույններից լավագույնը
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հունահռոմեական ոճի ռուս ըմբիշ, 2013 թ.-ի Աշխարհի գավաթակիր, 2015 թ.-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն Ստեփան Մարիանյանը հայ ըմբիշ Միհրան Հարությունյանին անվանել է լավագույններից լավագույնը:

«Եղբայր, այսօր դու լավագույններից լավագույնն էիր, դու չեմպիոն ես», - գրել է Մարանյանը «Վկոնտակտե»-ի իր էջում:

Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ մրցափուլում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները համաձայն չեն այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։–0–

Համացանցում արդեն հայտնվել է Հարությունյանին աջակցող քվեարկություն:

Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է. Միհրան Հարությունյանը` եզրափակչում մրցավարական կանխակալության մասին>>

Մարիանյանը Ռուսաստանի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող 31-րդ Օլիմպիական խաղերին, սակայն վերջին պահին նրանց հետ են կանչել օդանավակայանից և նրա փոխարեն ուղարկել Իբրահիմ Լաբազանովին:

Մարիանյանն ի սկզբանե հայտագրվել է մինչև 59 կգ քաշային կարգում, քանի որ Լաբազանովը չէր համապատասխանում ՄՕԿ-ի` WADA աշխատակիցների կողմից վերցված դոպինգ-նմուշների քանակի չափանիշներին:

Սակայն Ռուսաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչ Գոգի Կոգուաշվիլին հայտարարել է, որ վերջին հավաքների ժամանակ Հակադոպինգային ծառայությունը թեսթեր է արել և պարզել է, որ Լաբազանովի մոտ ամեն ինչ կարգին է: -0-