ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ռիո դե Ժանեյրոյի 31–րդ Օլիմպիադայի չեմպիոններին և մեդալակիրներին պարգևատրելու մասին։
Պարգևատրվածների թվում են նաև Օլիմպիական խաղերում հաջող ելույթ ունեցած հայ մարզիկները։
Պարգևատրման արարողությունն անցկացվել է Կրեմլում։
Պատվո շքանշանով է պարգևատրվել օլիմպիական չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը, «Հայրենիքի առջև արժանիքների համար» առաջին կարգի շքանշան են ստացել Օլիմպիադայի արծաթե մեդալակիր բռնցքամարտիկ Միշա Ալոյանը և մարմնամարզիկ Սեդա Թութխալյանը:
«Հայրենիքի առջև արժանիքների համար» երկրորդ կարգի շքանշանով է պարգևատրվել բրոնզե մեդալակիր Կիրիլ Գրիգորյանը:
Օլիմպիական չեմպիոն, հանդբոլիստ Օլգա Լևինան (ամուսնու ազգանունով` Հակոբյան) պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
Օլիմպիականները պարգևատրվել են Խաղերին ցուցաբերած բարձր մարզական ձեռքբերումների համար` հաղթանակի կամքի, անկոտրունության և նպատակասլացության, ռուսական սպորտի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար: -0-