Մխիթարյանը խաղաշրջանում 50–րդ միավորն է հավաքել «գոլ+փոխանցում» համակարգով

21.04.2016, 20:30
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում «Հերտայի» հետ խաղում (3:0)։
 Մխիթարյանը խաղաշրջանում 50–րդ միավորն է հավաքել «գոլ+փոխանցում» համակարգով
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլ է խփել Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչում «Հերտայի» հետ խաղում (3:0)։

Այսպիսով, Հայաստանի հավաքականի 27–ամյա կապիտանն ընթացիկ խաղաշրջանում «գոլ+փոխանցում» համակարգով 50–րդ միավորն է գրանցել իր հաշվին, հայտնում է sports.ru–ն։

2015/16 խաղաշրջանի 48 խաղերում Մխիթարյանը 22 գնդակ է ուղարկել դարպաս (10–ը` բունդեսլիգայում, 5–ական` Եվրոպայի լիգայի որակավորման մրցաշարում և Գերմանիայի գավաթում, ինչպես նաև 2–ը` Եվրոպայի լիգայի հիմնական մրցաշարում)։

Նա նաև կատարել է 28 գոլային փոխանցում (16–ը` բունդեսլիգայում, վեցը` Եվրոպայի լիգայում, 4–ը` որակավորման խաղերում և 2–ը` Գերմանիայի գավաթում)։ -0-