ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար ընթացող պայքարն ավարտված է, գրում է
Bild–ը։
«Հաջորդ շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» կհայտարարի Մխիթարյանի տրանսֆերի մասին»,– գրում է պարբերականը, հայտնելով, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը «Բորուսիայի» համար ռեկորդային է դարձել։
Bild–ի տվյալներով, անգլիական ակումբը Մխիթարյանի համար 42 մլն եվրո կվճարի, ինչն ավելի է այն արժեքից, որը «Բավարիան» վճարել էր «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսի համար (35 մլն եվրո)։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել են, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդում» 12 մլն եվրո կվաստակի։ -0-