Մխիթարյան. ամեն ինչ քո գլխում է, պետք է շարունակես լավատես լինել
05.02.2017,
11:00
Հենրիխ Մխիթարյանը բրիտանական «Sky Sports»-ին հարցազրույց է տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Ամեն ինչ քո գլխում է: Պետք է շարունակես լավատես լինել և աշխատել հաջորդ հնարավորությունը ստանալու համար», - ասել է Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բրիտանական «Sky Sports»-ին տված հարցազրույցում, գրում է armsport.am-ը:
Ֆուտբոլիստն գոհունակությամբ է խոսել «Մանչեսթերում» իր գտնվելու մասին, ընդգծելով, որ վայելում է մարզումները, խաղերը, ամեն ինչ: Նրա խոսքով, ինքը լավ է հարմարվել և ջանասիրաբար աշխատում է ավելի լավը դառնալու համար, և համոզմունք է հայտնել, որ կարող է ավելին:
«Հնարավոր է, որ դեռ չեմ ցուցադրել ամբողջ ներուժս, սակայն յուրաքանչյուր խաղում փորձում եմ անել առավելագույնը, քանի որ դա կարևոր է ինձ, երկրպագուների և ակումբի համար: Հնարավոր է, որ ամեն անգամ չի ստացվում, սակայն փորձում եմ բարելավել խաղս»,- ասել է Մխիթարյանը:
Ինչպես նշում է մարզիկը, պատահում են նաև սև օրեր կյանքում, երբ չես ակնկալում, թե «այդպես կլինի», սակայն նա խոստովանել է, որ պատրաստ էր դրան, քանի որ նման իրավիճակ է եղել նաև «Բորուսիայում»:
Նա նաև անդրադարձել է ակումբի իր խաղընկերներին, նշելով, որ նրանք չափազանց բարեհամբույր են և դրա շնորհիվ հնարավոր է շատ արագ հարմարվել:
«Ակումբը փորձում է լուծումներ գտնել, եթե խնդիրներ ունես: Կարծում եմ, որ մեկ կամ երկու ամիս անց զգում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդի» մասնիկն եմ»,- ասել է Մխիթարյանը: -0-