ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Միանգամից երկու հայ գերծանր քաշային ծանրամարտիկներ կպայքարեն Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի մեդալների համար:
Եվրոպայի առաջնության և պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը ելույթ կունենան երեքշաբթի երեկոյան ժամը 7–ից սկսած (Բրազիլիայի ժամանակով)։
Երեքշաբթի վաղ առավոտյան Հայաստանի հավաքականի առաջին մեդալը նվաճեց ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը (մինչ 105 կգ)` դառնալով արծաթե մեդալակիր: -0-