Պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար Կասիլյասը ցանկանում է ավելի քան 25 մլն եվրո ստանալ «Ռեալ» ֆուտբոլային ակումբից. ԶԼՄ

27.03.2015, 21:27
Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել դարպասապահ Իկեր Կասիլյասի ներկայացուցչի հետ։ Նրանք քննարկում են դարպասապահի` թիմից հեռանալու պայմանները, հայտնում է El Confidencial–ը։
Պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար Կասիլյասը ցանկանում է ավելի քան 25 մլն եվրո ստանալ «Ռեալ» ֆուտբոլային ակումբից. ԶԼՄ

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320–ի հրամանատարը փորձել է օդաչուների խցիկի դուռը բացել է ոչ թե կացնով, այլ լինգով, հայտարարել է Ֆրանսիայի քաղավիացիայի օդաչուների ազգային արհմիության (SNPL) ղեկավար Էրիկ Դերիվրին։

Germanwings բյուջետային ավիաընկերությանը պատկանող Airbus A-320–ը երեքշաբթի ցերեկը կործանվել է ֆրանսիական Ալպերի դժվարհասանելի շրջանում։ Գերմանիայի թռիչքների անվտանգության ծառայության տվյալով` Բարսելոնա–Դյուսելդորֆ չվերթն իրականացնող ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 150 մարդ։

Քննության ձեռք բերած հանցանշանները վկայում են, որ կործանված ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիտցը Germanwings ավիաընկերությունից թաքցրել է առողջական խնդիրները։ Մարսելի դատախազությունը հինգշաբթի հայտարարել է, որ երկրորդ օդաչուն կասկածվում է ինքնաթիռի դիտավորյալ կործանման մեջ։

Քննիչների տվյալներով`  4U9525 չվերթի օդաչու Պատրիկ Զոնդենհայմերը մի քանի րոպեով դուրս է եկել օդաչուների խցիկից զուգարան գնալու նպատակով։ Սակայն չի կարողացել կրկին բացել օդաչուների խցիկի դուռը, քանի որ այն ներսից փակվել է։ Հրամանատարը խնդրել է իր գործընկերոջը` երկրորդ հրամանատար Լուբիտցին բացել դուռը։ Երբ երկրորդ օդաչուն անհասկանալի պատճառներով ինքնաթիռի ուղղությունը փոխել է` այն ուղղելով դեպի ներքև, անձնակազմի հրամանատարը կացնով փորձել է բացել դուռը և կանխել ավիավթարը, սակայն դա նրան չի հաջողվել։ 

Դերիվրի խոսքով` ավելի վաղ անվտանգության նկատառումներով բոլոր կացինները հանվել են ինքնաթիռներից։

«Ինքնաթիռներում այլևս կացիններ չկան։ Միակ կացինը գտնվում է օդաչուների խցիկում։ Ինքնաթիռներում կացիններ այլևս չկան սպառնալիքների մեծ թվի  և ինքնաթիռը վերահսկողության տակ պահելու նպատակով։ Միակ հասանելի գործիքը լինգն է», – ասել է Դերիվրին RMC ռադիոկայանին եթերում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արհմիության փոխնախագահ Ժան–Ժակ Էլբազը, ում խոսքերը մեջբերում է Nouvel Observateur ամսագիրը, պարզաբանում է, որ լինգերը նախատեսված են բռնկման և ծխահարության դեպքում ինքնաթիռի ներքին միջնապատերը հեռացնելու համար։

«Օդանավի անձնակազմը կարող էր օգտագործել լինգը օդաչուի խցիկ ներս մտնելու համար` հարվածելով մուտքի դռան մոտ գտնվող միջնապատին։ Սակայն դրա համար երևի ժամանակ չի եղել», – ասել է Էլբազը։–0–