Հոլանդացի հեծանվորդը ողնաշարի կոտրվածք է ստացել Օլիմպիադայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.08.2016, 16:14
Համացանցում հայտնվել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի խմբակային մրցավազքի ժամանակ հոլանդացի հեծանվորդ Աննեմիեկ վան Ֆլեուտենի` հեծանվից ընկնելու տեսանյութը:
Հոլանդացի հեծանվորդը ողնաշարի կոտրվածք է ստացել Օլիմպիադայում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Համացանցում հայտնվել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայի խմբակային մրցավազքի ժամանակ հոլանդացի հեծանվորդ Աննեմիեկ վան Ֆլեուտենի` հեծանվից ընկնելու տեսանյութը:

Եզրագծից 10 կիլոմետր հեռավորության վրա հեծանվորդը չի կարողացել ճիշտ շրջանցում կատարել և մեծ արագության վրա ընկել է հեծանվից:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Աննեմիեկն ուղղակիորեն սալտո անում հեծանվի վրա և գլխով հարվածում մայթեզրին:

Մարզիկին տարել է շտապօգնության մեքենան: Արդեն հիվանդանոցում նրա մոտ ախտորոշել են ողնաշարի կոտրվածք երեք տեղից և ուղեղի ցնցում, հաղորդում է life.ru-ն: Ավելի ուշ Աննոմիեկը մեկնաբանել է իր վայր ընկնելը Twitter սոցիալական ցանցում:

«Հիմա ես հիվանդանոցում եմ կոտրվածքներով և այլ վնասվածքներով, բայց ինձ մոտ ամեն ինչ լավ կլինի», - գրել է 33-ամյա մարզիկը: -0-