ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է ակումբի լավագույն ռմբարկու Եվրոպա լիգայում:
Ընդհանուր առմամբ նա վեց գնդակ է խփել, որոնցից հինգը` փլեյ օֆ-ում:
ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա դարձել է առաջին հայ խաղացողը, ով գոլ է խփել ՈՒԵՖԱ-ի կամ Եվրոպա լիգայի եզրափակչում:
Загружается новость ... "Лево"
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և կենտրոնական կիսապաշտպան Փոլ Պոգբայի շնորհիվ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ Եվրոպա լիգայի հաղթող:
Հինգշաբթի` մայիսի 25-ին, հայտնի դարձավ Եվրոպա լիգայի հաղթողը: Մրցաշարի հաղթողը Չեմպիոնների լիգայի ուղեգիր ստացավ: -0-