Հայաստան-Ջիբրալթար` 6:2. Մովսիսյանը ձևակերպեց ազգային հավաքականի պատմության առաջին պոկերը

17.11.2018, 12:16
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ջիբրալթարի ընտրանուն:
Հայաստան-Ջիբրալթար` 6:2. Մովսիսյանը ձևակերպեց ազգային հավաքականի պատմության առաջին պոկերը
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ջիբրալթարի ընտրանուն:

Ազգային հավաքականը Ջիբրալթարի թիմի նկատմամբ հաղթանակ տարավ 6:2 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 10 րոպե անց Դե Բարը բացեց հաշիվը: 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը խփեց պատասխան գոլը, իսկ 48-րդ, 52-րդ և 56-րդ րոպեներին հաջորդական գոլեր խփեց՝ ձևակերպելով պոկեր:

Սա Հայաստանի հավաքականի պատմության առաջին պոկերն է:

66-րդ րոպեին հավաքականում նորամուտը նշող Արթուր Քարտաշյանը խփեց մեր 5-րդ գոլը:
78-րդ րոպեին փոխարինման մտած Պրիսլին խփեց տանտերերի 2-րդ գոլը:

Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով խփեց նաև 6-րդ գոլը:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած ընտրանին D լիգայի 4րդ խմբում տանում է 3-րդ հաղթանակը՝ վաստակելով 9 միավոր: Հայաստանի ազգային հավաքականը խմբի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին: -0-