Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը վստահ հաղթանակ տարավ Օլիմպիական 1/8 եզրափակչում

16.08.2016, 17:27
Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն անցավ ըմբշամարտի օլիմպիական պայքարի ¼ եզրափակիչ։
Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը վստահ հաղթանակ տարավ Օլիմպիական 1/8 եզրափակչում
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանն անցավ ըմբշամարտի օլիմպիական պայքարի ¼ եզրափակիչ։

Հարությունյանը ջախջախեց եգիպտացի Սալեհ Ահմեդ Ադհամ Կահկին` 9։0 հաշվով։

Միհրան Հարությունյանը Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերում նվաճեց Հայաստանի միակ արծաթե մեդալը: -0-