Հայ ծանրորդը կարող է զրկվել Պեկինի օլիմպիական մեդալից

01.09.2016, 00:21
Հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը կարող է զրկվել պարգևից դոպինգ-նմուշում հայտնաբերված արգելված դեղամիջոցների պատճառով:
Հայ ծանրորդը կարող է զրկվել Պեկինի օլիմպիական մեդալից
ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ. Պեկինի ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հայ ծանրորդ Տիգրան Մարտիրոսյանը կարող է զրկվել պարգևից դոպինգ-նմուշում հայտնաբերված արգելված դեղամիջոցների պատճառով:

Ինչպես հայտնում է armsport.am-ը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) կայքում հրապարակվել են վեց մարզիկների անուններ, այդ թվում՝ Տիգրան Մարտիրոսյանինը:

 <<69 կգ քաշային կարգի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի կրկնակի դոպինգ թեստում հայտնաբերվել է ստանոզոլոլ և դեհիդրոքլորմեթիլթեստոսթերոն: Արդյունքում Մարտիրոսյանը որակազրկվել է>>,- ասվում է հաղորդման մեջ:

Զեկույցում նշվում է, որ Հայաստանի ԱՕԿ-ն ամենակարճ ժամկետներում պետք է վերադարձնի մեդալը:

Այս հարցով վերջնական որոշում կկայացնի Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:--0--