ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի հարձակվող Դավիթ Արշակյանը կարող է շարունակել կարիերան MLS–ում, գրում է
armsport.am–ը` հղում անելով լրագրող Գիլյերմո Ռիվերայի Twitter–ին։
Ռիվերան իր միկրոբլոգում գրել է, որ ակումբը մոտ է «Տրաքայ» լիտվական ակումբի հարձակվողի հետ համաձայնությանը։
MLS–ում տրանսեֆարային պատուհանը փակվում է չորեքշաբթի`օգոստոսի 3–ին։
21–ամյա Արշակյանը Լիտվայի վերջին առաջնությունում 25 գնդակ է խփել, իսկ ընթացիկու 9 գնդակ խփելով` գլխավորում է ռմբարկուների ցուցակը։ -0-