Հավակնորդների շախմատային մրցաշարի ութերորդ տուր. Արոնյան – Գիրի (LIVE)

20.03.2016, 16:00
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիրակի հանդիպում է հոլանդացի Անիշ Գիրիի հետ շախմատի թագի հավակնորդների ութերորդ տուրում:
Հավակնորդների շախմատային մրցաշարի ութերորդ տուր. Արոնյան – Գիրի (LIVE)
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիրակի հանդիպում է հոլանդացի Անիշ Գիրիի հետ շախմատի թագի հավակնորդների ութերորդ տուրում:

Արոնյանը խաղում է սպիտակ խաղաքարերով:

Ութերորդ տուրի մյուս հանդիպումներն են`Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վեսելին Տոպալով (Բուլղարիա) – Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան):

Յոթ տուրերից հետո Արոնյանը և Կարյակինը հավաքել են 4.5 միավոր: Կես միավորով պակաս ունի Անանդը: Կարուանան ու Գիրին ունեն 3.5-ական միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է Տոպալովը երկու միավորով:

Առաջատար ութ գրոսմայստերների մասնակցությամբ և 420 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է Մոսկվայում մարտի 11–ից 29–ը։ Մրցաշարի հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կխաղա աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ -0-