ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ շախմատիստներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը մեդալներ են նվաճել Իսպանիայում ավարտված «Սաբադել 2016» միջազգային մրցաշարում, հայտնում է
chess.am-ը:
Վերջին տուրում Կարեն Գրիգորյանը հաղթանակ տարավ՝ 7 միավորով Կուբայի ներկացացուցչի հետ կիսելով 1-2-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ միավորներով նա գրավեց առաջին տեղը։
Կարեն Մովսիսյանը խաղաց ոչ ոքի՝ 6․5 միավորով դառնալով բրոնզե մեդալակիր։ -0-