Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում

25.03.2016, 23:15
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի միջև հանդիպմումը Մոսկվայում անցկացվող շախմատի թագի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում ավարտվեց ոչ-ոքի:
Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարուանայի հետ հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի միջև հանդիպմումը Մոսկվայում անցկացվող շախմատի թագի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում ավարտվեց ոչ-ոքի:

Ռուս Սերգեյ Կարյակինը հաղթանակ տարավ բուլղարացի Վեսելին Տոպալովի նկատմամբ, իսկ ամերիկացի Խիկարու Նակամուրան պարտության մատնեց հնդիկ Վիշվանաթան Անանդին:

Ռուս Պետեր Սվիդլերի և հոլանդացի Անիշ Գիրիի հանդիպումը դեռ շարունակվում է:

Ութ էլիտար գրոսմայստերների` 420 հազար եվրո մրցանակային ֆոնդով մրցաշարն անցկացվում է Մոսկվայում մարտի 11-ից 30-ը երկու շրջանով: Մրցաշարի հաղթողը նոյեմբերին Նյու Յորքում կխաղա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: -0-