Արոնյանը և Կարյակինը համաձայնեցին ոչ-ոքիով ավարտել հավակնորդների 7-րդ տուրի հանդիպումը

19.03.2016, 19:44
Կարյակին –Արոնյան հանդիպումը Մոսկվայում անցկացվող Շախմատի թագի հավակնորդների մրցաշարի յոթերորդ տուրում ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Արոնյանը և Կարյակինը համաձայնեցին ոչ-ոքիով ավարտել հավակնորդների 7-րդ տուրի հանդիպումը
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Կարյակին –Արոնյան հանդիպումը Մոսկվայում անցկացվող Շախմատի թագի հավակնորդների մրցաշարի յոթերորդ տուրում ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:

Խաղաղ ելքով ավարտվեց նաև հոլանդացի Անիշ Գիրիի և հնդիկ Վիշվանաթան Անանդի պարտիան: Յոթերորդ տուրի մյուս խաղերը` Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) – Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) և Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա), դեռևս շարունակվում են:

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից և կեզրափակվի մարտի 29-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին: –0–