ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն ընդգրկված է ամերիկյան Սենթ Լուիսում անցկացվող Սինքֆիլդի գավաթի երկրորդ խաղարկային օրվա առաջատարների ցուցակում։
Ինչպես հաղորդում է chesspro.ru–ն, երկրորդ տուրում Արոնյանը ոչ–ոքի է խաղացել Ֆաբիանա Կարուանայի հետ։ Հաշտությամբ են ավարտվել նաև Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)–Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան), Վիշի Անանդ (Հնդկաստան)–Մաքսիմ Վաշիե Լագրավ (Ֆրանսիա), Ուեսլի Սո (ԱՄՆ)–Խիկարու Նակամուրա (ԱՄՆ) պարտիաները։
Միակ ռեզուլտատիվ հանդիպումն անցկացրել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) և Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)` 1։0։
Այսպիսով, առաջին եռյակում են Արոնյանը, Կարլսենը և Մամեդյարովը 1.5–ական միավորով։ Այնուհետև Կարուանան է, Անանդը, Վաշիե Լագրավը, Նակամուրան, Գրիշչուկը` 1–ական միավորով, Սոն ունի 0.5 միավոր։ Զրոյական արդյունքով մրցաշարային աղյուսակը եզրափակում է Կարյակինը։
3–րդ տուրի զույգերն են` Արոնյան – Կարլսեն, Մամեդյարով – Կարուանա, Նակամուրա – Գրիշչուկ, Վաշիե Լագրավ – Սո, Կարյակին – Անանդ։
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 300 հազար դոլար, հաղթողը ստանում է 75 հազար դոլար։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում