ԱԱ-2018–ի Դանիա-Հայաստան ընտրական փուլի առաջին խաղը կսպասարկեն ավստրիացի մրցավարները
02.09.2016,
16:14
2018թ.-ի աշխարհի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական փուլի խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը:

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. 2018թ.-ի աշխարհի առաջնության Դանիա-Հայաստան ընտրական փուլի խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը` Հարալդ Լեհների գլխավորությամբ:
Առաջին ընտրական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում:
Լեհների օգնականներն են` Անդրեաս Հայդենրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը, իսկ 4-րդ օգնականի պարտականությունները կկատարի Մարկուս Համեթերը:
2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի մրցակիցներն են Լեհաստանը, Ռումինիան, Դանիան, Չեռնոգորիան և Ղազախստանը: -0-