415.48
6.71
405.78
+25
Եղանակը Երևանում
Հայ

Յուրա Մովսիսյանը որոշել է ավարտել ֆուտբոլային կարիերան և նոր պաշտոն է ստացել

14:34
01 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ 

Նա այդ կապակցությամբ տարածել է հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. 

«Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում զբաղվել եմ նրանով, ինչն ամենաշատն եմ սիրել: Ամեն անգամ, երբ ոտք եմ դրել խաղադաշտ, նվիրվել եմ 100 տոկոսով, և հիմա, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ վերջին տարում՝ վնասվածքներս, «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալս, այն գիտակցությունը, որ չեմ կարողանալու խաղալ 100 տոկոսով, որոշում եմ կայացրել հեռանալ հիմա՝ ինձ համար ցանկալի պայմաններում, քան ձգձգել այս ամենը ևս մի քանի տարով: 

Հպարտ եմ, որ խաղացել եմ աշխարհի լավագույն լիգաներից մի քանիսում և ապրել եմ աշխարհի լավագույն քաղաքներից մի քանիսում: Շնորհակալ եմ ակումբային կարիերայիս ընթացքում իմ կողքին խաղացած բոլոր խաղընկերներիս, ինձ մարզած բոլոր մարզիչներին: Իմ խաղացած գրեթե բոլոր ակումբներում հասել եմ նվաճումների, որոնք թանկ են իմ համար: 

Այդուհանդերձ, ինձ համար առանձնահատուկ է եղել Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալը: Ցանկացած ֆուտբոլիստ դեռ փոքր հասակից երազում է իր երկրի հավաքականում հանդես գալու մասին: Ես որոշում ընդունեցի խաղալ իմ հայրենիքի՝ Հայաստանի ազգային հավաքականում, չնայած որ ԱՄՆ-ի հավաքականում խաղալն ինձ հնարավորություն կտար հանդես գալ Աշխարհի առաջնությունում: Ինձ համար դա ավելի մեծ պատիվ էր, քանի որ ես ցանկանում էի միանալ Հայաստանի հավաքականին՝ տարբերություն ստեղծելու համար: Կարող եմ հպարտորեն ասել, որ ինձ դա հաջողվեց: Հայկական ֆուտբոլի պատմության լավագույն սերունդներից մեկի մասնիկը լինելը, մեր ազգին այդքան ուրախություն պարգևելը իմ 14-ամյա կարիերայի գլխավոր ձեռքբերումն է: 

Ավարտելով այն, ինչ մտադրվել էի ասել, ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում կողքին խաղացել եմ հավաքականի կազմում: Առանց իմ խաղընկերների իմ կարիերան երբեք չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Շնորհակալ եմ բոլոր մարզիչներին, հավաքականի և ֆեդերացիայի անձնակազմին, բոլոր այն մարդկանց, ովքեր դեր են ունեցել իմ կարիերայի ընթացքում: Հատկապես շնորհակալ եմ մեր հիանալի երկրպագուներին, որոնց աջակցությունը զգացել եմ ինձ համար ամենածանր պահերին: Հուսով եմ և նաև վստահ, որ կրկին կհանդիպենք ֆուտբոլ խաղի շրջանակներում՝ ինչ կարգավիճակում էլ որ ես լինեմ»: 

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի առաջարկով Յուրա Մովսիսյանը նշանակվել է Հյուսիսային Ամերիկայում ՀՖՖ դեսպան: 

«Յուրա Մովսիսյանը, իմ խորին համոզմամբ, անկախությունից հետո Հայաստանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Վստահ եմ՝ նրա գիտելիքները, փորձը և խանդավառությունը շատ օգտակար կլինեն այն համագործակցության շրջանակներում, որ ձեռնարկել ենք: Յուրա Մովսիսյանը կլինի այն կամուրջը, որի շնորհիվ ավելի կսերտանա կապը ՀՖՖ-ի և Հյուսիսային Ամերիկայում գտնվող մեր հայրենակիցների միջև, որոնք զբաղվում են ֆուտբոլով»,-այս կապակցությամբ նշել է Արմեն Մելիքբեկյանը: 

Իր հերթին, Յուրա Մովսիսյանը, նշել է. 

«Շատ ուրախ եմ այսպիսի վստահության համար: Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ հնարավորինս օգտակար լինել մեր ֆուտբոլին: ԱՄՆ-ում և, առհասարակ, Հյուսիսային Ամերիկայում, մեծ թվով հայեր են ապրում: Հենց այդ պատճառով կարևոր է պահել կապը այստեղի և Հայաստանի միջև, միասին նպաստել խնդիրների արագ կարգավորմանը և ֆուտբոլի զարգացմանը»: –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:34
09 Օգոստոսի 2022
Հայաստանի շախմատի հավաքականը՝ օլիմպիական փոխչեմպիոն
Հայաստանի շախմատի հավաքականը՝ օլիմպիական փոխչեմպիոն
13:29
09 Օգոստոսի 2022
Հայաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի թիմին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Հայաստանի հավաքականը հաղթել է Իսպանիայի թիմին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
19:10
08 Օգոստոսի 2022
Կարևոր հաղթանակ. Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Ադրբեջանին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Կարևոր հաղթանակ. Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Ադրբեջանին Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
12:56
08 Օգոստոսի 2022
Հայ պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
Հայ պատանի մարզիկները 4 մեդալ են նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում
12:39
03 Օգոստոսի 2022
ՀՀ–ն առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում, 15–ամյա հրաձիգ Նարե Մելքումյանն արծաթե մեդալակիր է (ՖՈՏՈ)
ՀՀ–ն առաջին անգամ ոսկե մեդալ է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում, 15–ամյա հրաձիգ Նարե Մելքումյանն արծաթե մեդալակիր է. ՖՈՏՈ
10:57
27 Հուլիսի 2022
«Փյունիկը», պատմություն կերտելով, արտագնա խաղում հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանշին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ
«Փյունիկը», պատմություն կերտելով, արտագնա խաղում հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանշին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ
12:10
21 Հուլիսի 2022
Ըմբիշ Արման Անդրեասյանը` Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Արման Անդրեասյանը` Վարշավայի միջազգային մրցաշարի հաղթող. ՎԻԴԵՈ
11:18
14 Հուլիսի 2022
Ֆանտաստիկ խաղ. «Փյունիկն» արտագնա խաղում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ
Ֆանտաստիկ խաղ. «Փյունիկն» արտագնա խաղում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլ
12:35
11 Հուլիսի 2022
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը փոխել է սպորտային քաղաքացիությունը
12:25
06 Հուլիսի 2022
Հայ մարզիկները 7 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթում (ՖՈՏՈ)
Հայ մարզիկները 7 մեդալ են նվաճել Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթում. ՖՈՏՈ
11:28
04 Հուլիսի 2022
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն է
Հայաստանի բասկետբոլի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն է
12:48
03 Հուլիսի 2022
Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթողներ
Ըմբիշներ Հայկ Պապիկյանն ու Մուշեղ Մկրտչյանը նվաճել են Եվրոպայի երիտասարդական առաջնության ոսկե մեդալ