«Շիրակ» ՖԱ–ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանի մոտ գրանցվել է դրական դինամիկա.նա կոմայի մեջ էր

09.09.2021, 13:35
«Շիրակ» ՖԱ–ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանի մոտ գրանցվել է դրական դինամիկա.նա կոմայի մեջ էր
«Շիրակ» ՖԱ–ի ֆուտբոլիստ Լեռնիկ Ղազարյանի մոտ գրանցվել է դրական դինամիկա.նա կոմայի մեջ էր

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Շիրակի» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ և 44–ամյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը հայտնվել է կոմայի մեջ սեպտեմբերի 5–ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ 

Ինչպես նշվում է ակումբի Facebook–յան էջում, «Էրեբունի» ԲԿ–ի մասնագետներն Աստծո զորակցությամբ պայքարում են ֆուտբոլիստի կյանքը փրկելու համար։ 

«Երեկ երեկոյան տեղի է ունեցել իսկական հրաշք, Լեռնիկի մոտ գրանցվել է դրական դինամիկա, և նա հարազատների և ընկերների կոչերին ի պատասխան, ցույց է տվել արձագանք», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

Ֆուտբոլային ակումբից նաև նշել են, որ մաղթում ենք առողջություն և աղոթում նրա համար։–0–