Ռոնալդուն տոնում է 35–ամյակը. «Յուվենտուսը» գեղեցիկ տեսահոլովակով շնորհավորել է ֆուտբոլիստին (ՎԻԴԵՈ)

05.02.2020, 16:42
Ռոնալդուն տոնում է 35–ամյակը. «Յուվենտուսը» գեղեցիկ տեսահոլովակով շնորհավորել է ֆուտբոլիստին. ՎԻԴԵՈ
Ռոնալդուն տոնում է 35–ամյակը. «Յուվենտուսը» գեղեցիկ տեսահոլովակով շնորհավորել է ֆուտբոլիստին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր տոնում է իր 35–ամյակը։

«Յուվենտուսը» Facebook–յան իր էջում հրապարակել է գեղեցիկ տեսահոլովակ` շնորհավորելով հարձակվողին ծննդյան օրվա կապակցությամբ։

Կրիշտիանու Ռոնալդուն ծնվել է 1985թ.–ի փետրվարի 5–ին Պորտուգալիայում։

Նա դարձավ աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը, երբ 2009 թվականին 132 միլիոն դոլարի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվեց «Ռեալ Մադրիդ»: Ռոնալդուն դարձավ նաև աշխարհում ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ ստանալով տարեկան 21 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձ։

Ռոնալդուն իր կարիերան սկսել է «Անդորինյայում», որտեղ 2 տարի խաղալոց հետո տեղափոխվել է «Նասիոնալ»։ 1997 թվականին տեղափոխվել է պորտուգալական առաջատար ակումբներից մեկը՝ «Սպորտինգ»: 2003 թվականին նա գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ուշադրությունը, ով Ռոնալդուի համար վճարեց 12 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Արդեն 2004 թվականին նա հաղթեց իր առաջին տիտղոսը «Յունայթեդի» կազմում։ 2008 թվականին Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հաղթեց Չեմպիոնների Լիգայում և տարվա վերջում արժանացավ «Ոսկե գնդակ» մրցանակի՝ դառնալով ակումբի պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստը, ում դա հաջողվել է անել։ 2008 և 2013 թվականներին Ռոնալդուն ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ՝ միաժամանակ դառնալով միակ պորտուգալացի ֆուտբոլիստը, ով այդ տիտղոսը նվաճում է երկու անգամ։

Ռոնալդուն Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ 168 խաղում խփել է 128 գոլ։

Ի դեպ, Ռոնալդուի ծնողները նրան անվանել են ի պատիվ ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի։–0–