Մոուրինյուն վիճել է լրագրողների հետ և ժամանկից շուտ լքել մամուլի ասուլիսը
27.09.2021,
11:40
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն վիճել է լրագրողների հետ և ժամանկից շուտ լքել մամուլի ասուլիսը

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ժամանակից շուտ ավարտեց մամուլի ասուլիսը Ա Սերիայի 6-րդ տուրի «Լացիոյի» հետ հանդիպումից հետո (2-3): Այս մասին հայտնում է armsport–ը` հղում անելով Football Italia-ին:
Աղբյուրի փոխանցմամբ ՝ պորտուգալացին իճաբանել է լրագրողների հետ և դուրս եկել այն սենյակից, որտեղ տեղի է ունեցել ասուլիսը: Վիճաբանության պատճառը չի հաղորդվում:
Հիշեցնենք, որ հանդիպումից հետո Մոուրինյուն քննադատել է հռոմեական դերբիի մրցավարներին, ասելով, որ նրանք փչացրեցին հանդիպումը:
Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 12 միավորով 4-րդ տեղում գտնվող «Ռոմայի» համար այս պարտությունը երկրորդն էր ընթացիկ մրցաշրջանում: «Լացիոն» (11 միավոր) 6-րդ տեղում է:–0–