ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նախօրեին երեկոյան 2022թ.–ի Աշխարհի րառաջնության ընտրական փուլում 6։0 հաշվով պարտություն կրեց Գերմանիայի հավաքականի դեմ խաղում և նահանջեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական։
Խաղից հետո հանդիպումը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
«Խաղի արդյունքն ամեն ինչ ասում է: Գերմանիայի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ և մենք չկարողացանք օգտագործել մեր հնարավորությունները և երբ մենք չենք խաղում համապատասխան ռիթմով և պրեսինգով, օրինակ առաջին կեսում մենք ոչ մի խախտում չարեցինք, ու նման որակյալ թիմերի դեմ,ովքեր այդքան արագ են ու բարձր տեխնիկա ունեն,ամեն ինչ այսպես է կատարվում»,-ասել է Կապառոսը, հաղորդում է armsport–ը:–0–