411.29
6.53
395.05
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հունահռոմեական ոճի ԵԱ. Վիգեն Նազարյանը՝ չեմպիոն, Սուրեն Աղաջանյանը՝ արծաթե մեդալակիր

10:15
23 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Աշխարհի Մ20 տարեկանների չեմպիոնի կոչումը նվաճել է 87 կգ քաշային Վիգեն Նազարյանը, իսկ արծաթե մեդալը նվաճել է 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը:

Երիտասարդական ԱԱ-ի եզրափակչում Վիգեն Նազարյանն առավելության է հասել իրանցի Ալի Չուբանիի նկատմամբ: Գոտեմարտի ավարտիzqց վայրկյաններ առաջ, երբ հաշիվը 1:1 էր՝ հօգուտ հայ ըմբիշի, իրանցին հնարք է կատարել՝ վաստակելով 1 միավոր: Որոշումը վիճարկել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանը, ինչից հետո տրված միավորը չեղարկվել է և հաղթանակը շնորհվել է Հայաստանի ներկայացուցչին:

Վիգեն Նազարյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության էր հասել ղրղզ Նարտու Աբդուրախմանովի նկատմամբ, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 8:3 հաշվով հաղթել էր Եգիպտոսի ներկայացուցիչ Կարեմ Էլդեսուկիին։ Քառորդ եզրափակչում Նազարյանը 3:1 հաշվով առավելության էր հասել Ուկրաինայի ներկայացուցիչ Միկիտա Ալեքսեևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում ժամանակից շուտ հաղթել էր ղազախ ըմբիշին (9:0):

Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի կոչումը նվաճած Սուրեն Աղաջանյանը եզրափակչում ցավալի պարտություն է կրել իրանցի Սաիդ Էսմաեյլի Լեյվեսիից (6:6)։ Գոտեմարտի ավարտից 30 վայրկյան առաջ Աղաջանյանը հաղթելիս է եղել 6:2 հաշվով, սակայն իրանցի ըմբիշը 4 միավորանոց հնարք է կատարել և հավասարեցնելով հաշիվը՝ հաղթող է ճանաչվել:

Սուրեն Աղաջանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով հաղթանակ էր տարել Ղազախստանի ներկայացուցիչ Բակիթժան Կաբդիլիի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը 16:7 հաշվով կամային հաղթանակ էր տարել Թուրքիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթել էր Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից մեդալ նվաճելուն մոտ են եղել Կարապետ Մանվելյանը (55 կգ), Արման Վարդանյանը (63 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ), որոնք, սակայն, պարտվել են բրոնզե մեդալի համար պայքարում:

Երիտասարդական ԱԱ-ի 72 կգ քաշայինների պայքարում սփոփիչ գոտեմարտ է անցկացրել Հայաստանի ներկայացուցիչ Արման Խաչիկյանը, սակայն 1:3 հաշվով պարտվել է ղազախ Մարեյ Մաուլիտկանովին և զրկվել բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Հենրիկ Գևորգյանը (77 կգ), Ռուբեն Գևորգյանը (82 կգ) և Հարություն Կիրակոսյանը (97 կգ), որոնք դուրս են մնացել մեդալային պայքարից:

Հիշեցնենք՝ ազատ ոճային ըմբիշներն աշխարհի Մ20 տարեկանների առաջնությունում 2 մեդալ էին նվաճել՝ 1 արծաթե և 1 բրոնզե: Աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մուշեղ Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալակիր էր դարձել Սերգեյ Սարգսյանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:47
26 Նոյեմբերի 2022
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը
11:22
23 Նոյեմբերի 2022
Ռոնալդուն, հնարավոր է, կարիերան շարունակի անգլիական մեկ այլ ակումբում
Ռոնալդուն կարող է կարիերան շարունակել անգլիական մեկ այլ ակումբում
17:40
22 Նոյեմբերի 2022
Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային
Սենսացիա 2022թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունում. Արգենտինան պարտվեց Սաուդյան Արաբիային
20:01
20 Նոյեմբերի 2022
Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ռուս մրցակցին (ՎԻԴԵՈ)
Արսեն Գուլամիրյանը պաշտպանեց WBA վարկածով աշխարհի սուպերչեմպիոնի տիտղոսը՝ հաղթելով ռուս մրցակցին. ՎԻԴԵՈ
12:46
09 Նոյեմբերի 2022
Ռոման Բերեզովսկին նշանակվել է ժամանակավոր նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
Ռոման Բերեզովսկին նշանակվել է ժամանակավոր նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
20:03
06 Նոյեմբերի 2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՖՈՏՈ)
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈ
15:31
24 Հոկտեմբերի 2022
«Շատ երկար եմ սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել (ՖՈՏՈ)
«Շատ երկար եմ  սպասել ոսկե մեդալին». բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը Եվրոպայի մեծահասակների չեմպիոն է դարձել. ՖՈՏՈ
22:06
23 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
23:55
22 Հոկտեմբերի 2022
Պատմություն է կերտվում. բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
22:29
22 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՎԻԴԵՈ
22:22
22 Հոկտեմբերի 2022
Թուրք մարզիկը սկանդալ է հրահրել հայ ծանրորդի հաղթանակից հետո (ՎԻԴԵՈ)
Թուրք մարզիկը սկանդալ է հրահրել հայ ծանրորդի հաղթանակից հետո. ՎԻԴԵՈ
18:11
22 Հոկտեմբերի 2022
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում
Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը մեդալներ է նվաճել բռնցքամարտի Եվրոպայի կանանց մեծահասակների առաջնությունում