ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը նվաճել է չեմպիոնի կոչումը Վլադիկավկազում անցկացվող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում։
Ինչպես նշվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի Facebook–յան էջում, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը հաղթել է ռուս բռնցքամարտիկին և նվաճել չեմպիոնի կոչումը:–0–