Յուրա Մովսիսյանը`ազգային հավաքական վերադառնալու մասին. չեմ համբերում, թե երբ կմեկնարկի նոր ճամփորդությունը (ՖՈՏՈ)

09.10.2018, 13:11
Նա նշել է, որ չի համբերում, թե երբ է Հայաստան վերադառնալու` նոր ճամփորդություն սկսելու համար։
Յուրա Մովսիսյանը`ազգային հավաքական վերադառնալու մասին. չեմ համբերում, թե երբ կմեկնարկի նոր ճամփորդությունը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Չիկագո» ֆուտբոլային ակումբի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն ազդարարել է իր վերադարձը Հայաստանի հավաքական։

«Երեք տարվա ընդմիջումից հետո որոշել եմ վերադառնալ ազգային հավաքական ու կրկին սկսել խաղալ։ Երբեք չէի մտածի, որ կատարվածից հետո կվերադառնամ, սակայն մենք նոր ու ազատ Հայաստան ունենք և ոչինչ ինձ ավելի հպարտ չի դարձնում, քան վերամիավորումն իմ թիմի հետ», – գրել է Մովսիսյանը Facebook–ի իր էջում։

Загружается новость ... "Лево"

Նա նշել է, որ չի համբերում, թե երբ է Հայաստան վերադառնալու` նոր ճամփորդություն սկսելու համար։

«Լիահույս եմ լեփ–լեցուն մարզադաշտ տեսնել ամսի 13 և 16 մեր խաղերում։ Մեր հաղթանակի միակ գրավականը մեր երկրպագուների աջակցությունն է», – գրել է ֆուտբոլիստը։

Յուրա Մովսիսյանը հանդես էր գալիս Հայաստանի հավաքականի կազմում 2010–2015թթ.։ Նա չէր հրավիրվում ազգային հավաքական ՀՀ ֆոտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետքնի հետ տեղի ունեցած վիճաբանության պատճառով, ով մեղադրել է Մովսիսյանին նաև կարգապահության խախտելու մեջ։ -0-