Արոնյանը զիջում է միայն Անիշ Գիրիին London Chess Classic–ի երկրորդ տուրից հետո

06.12.2015, 14:41
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը London Chess Classic շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրից հետո կիսում է 2–9–րդ տեղերը:
Արոնյանը զիջում է միայն Անիշ Գիրիին London Chess Classic–ի երկրորդ տուրից հետո

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը London Chess Classic շախմատի միջազգային մրցաշարի երկրորդ տուրից հետո կիսում է 2–9–րդ տեղերը, հաղորդում է chesspro.ru–ն։

Մրցաշարային երկու օրերից հետո առաջատարը մեկուկես միավոր վաստակած Անիշ Գիրին է, ում հետևում են Արոնյանը, Ալեքսանդր Գրիշչուկը (ՌԴ), Մայքլ Ադամսը (Անգլիա), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Վիշի Անանդը (Հնդկաստան), Խիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ֆաբիանո Քարուանան (ԱՄՆ), Մաքսիմ Վաշիե–Լագրավը (Ֆրանսիա)։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում է 0,5 միավոր վաստակած բուլղարացի Վեսելին Տոպալովը։

Երրորդ տուրի զույգերն են` Ադամս–Արոնյան, Գրիշչուկ–Գիրի, Անանդ–Կառլսեն, Քարուանա–Նակամուրա, Վաշիե–Լագրավ–Տոպալով։

London Chess Classic–ն անցկացվում է դեկտեմբերի 4–13–ը շրջանակային համակարգով։ –0–