Հայազգի Սեդա Թութխալյանն այսօր կպայքարի օլիմպիական «ոսկու» համար

09.08.2016, 19:52
Ռուսաստանը ներկայացնող հայազգի Սեդա Թութխալյանը երեքշաբթի կպայքարի օլիմպիական «ոսկու» համար։
Հայազգի Սեդա Թութխալյանն այսօր կպայքարի օլիմպիական «ոսկու» համար
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը ներկայացնող հայազգի Սեդա Թութխալյանը երեքշաբթի կպայքարի օլիմպիական «ոսկու» համար։

Սպորտային մարմնամարզության եզրափակիչը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 23։00–ին։

Որակավորման փուլի արդյունքներով` Ռուսաստանի կանանց հավաքականը զբաղեցնում է երրորդ տեղը։

17-ամյա գյումրեցի Սեդա Թութխալյանը 2014 թ.-ի պատանեկան Օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոն է, 2015 թ.-ի Բաքվի Եվրոպայի խաղերի հաղթող և մրցանակակիր: -0-