Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուր. Արոնյան–Անանդ (ՈւՂԻՂ)

12.03.2016, 16:03
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շաբաթ օրն ուժերը չափում է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ Մոսկվայում անցկացվող Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում։
Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուր. Արոնյան–Անանդ (ՈւՂԻՂ)
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շաբաթ օրն ուժերը չափում է աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ Մոսկվայում անցկացվող Շախմատի հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրում։

Երկրորդ տուրի մյուս հանդիպումներն են` Պետեր Սվիդլեր (Ռուսաստան) – Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) – Անիշ Գիրի (Հոլանդիա), Սերգեյ Կարյակին (ՌԴ) – Խիկարու Նակամուրա (ԱՄՆ)։

Արոնյանն առաջին տուրում ոչ–ոքի է խաղացել հոլանդացի Անիշ Գիրիի հետ։ Վիշվանաթան Անանդը սպիտակ խաղաքարերով հաղթել է Վեսելին Տոպալովին։ Մնացած երկու հանդիպումները` Սերգեյ Կարյակին–Պետեր Սվիդլեր, Խիկարու Նակամուրա – Ֆաբիանո Կարուանա, ավարտվել են ոչ–ոքի հաշվով։ 

Հավակնորդների մրցաշարը բաղկացած է 14 տուրից, կունենա 4 հանգստյան օր և կեզրափակվի մարտի 30-ին: Մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարելու աշխարհի չեմպիոնի Մագնուս Կարլսենի հետ նոյեմբերին Նյու Յորքում կայանալիք աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղին:

Հավակնորդների մրցաշարի մասնակիցների վիճակահանության արդյունքները հրապարակված են ՖԻԴԵ–ի կայքում։ Մրցաշարի հաղթողն իրավունք կստանա շախմատային թագի համար մրցել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ։ Արոնյանը չորրորդ անգամ է մասնակցում Հավակնորդների մրցաշարին։ –0–