Գեղասահորդուհի Գալուստյանն աշխարհի առաջնության ազատ ծրագրում մասնակցելու իրավունք նվաճեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

01.04.2016, 19:30
Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում:
Գեղասահորդուհի Գալուստյանն աշխարհի առաջնության ազատ ծրագրում մասնակցելու իրավունք նվաճեց (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը շարունակում է պայքարը ԱՄՆ-ի Բոսթոն քաղաքում ընթացող աշխարհի առաջնությունում, հաղորդում է ՀԱՕԿլրատվության բաժինը։

Աղջիկների կարճ ծրագրում Գալուստյանը հանդես եկավ 5-րդ ենթախմբում և հավաքելով 53,24 միավոր՝ ընդհանուր հաշվարկում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը:

Պատանեկան Օլիմպիական խաղերի մասնակիցը իրավունք ստացավ մասնակցելու ազատ ծրագրին։

Կարճ ծրագրից հետո առաջատարը ԱՄՆ ներկայացնող Գրասի Գոլդն է: Ազատ ծրագրով աղջիկները հանդես կգան արդեն ապրիլի 2-ին:–0–