Հայաստանում կանցկացվի «Futsal Business League» սիրողական մրցաշարը

02.03.2016, 18:26
Հայկական բիզնեսի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան երկու տասնյակ թիմեր կմասնակցեն «Futsal Business League» նոր սիրողական մրցաշարին:
Հայաստանում կանցկացվի «Futsal Business League» սիրողական մրցաշարը

ԵՐԵՎԱՆ, 2 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական բիզնեսի տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան երկու տասնյակ թիմեր կմասնակցեն «Futsal Business League» նոր սիրողական մրցաշարին, որը մեկնարկում է մարտի 12–ին, չորեքշաբթի լրագրողներին ասաց «Futsal Business League»» ՀԿ–ի նախագահ Ռուբեն Նազարեթյանը։

Նրա խոսքով` նոր մրցաշարը կմիավորի երկու առաջնությունները` «Futsal Business League»–ն ու «IT Futsal Cup»–ն, ինչն ուղղված է Հայաստանում այս մարզաձևի տարածմանը։

Նա նշեց, որ մասնակիցների թվում են տեղական բանկերի, գործարանների, ՏՏ ընկերությունների, այլ մասնավոր և ոչ կոմերցիոն կազմակերպությունների թիմերը, ինչպես նաև խորհրդարանների պատգամավորների, ԶԼՄ–ների ներկայացուցիչների հավաքականները։ 

Նազարեթյանն ընդգծեց, որ առաջիկա երկու օրը կստորագրվի հուշագիր ՀՖՖ–ի կողմից «Futsal Business League» մրցաշարի աջակցության մասին, ինչն աննախադեպ իրադարձություն է հայկական սիրողական մարզաձևի պատմության ընթացքում։ 

«Մեր խաղերի մրցավարները կլինի ՀՖՖ–ի մրցավարական բրիգադներից, իսկ բուժ. անձնակազմն այս ոլորտում մասնագիտացած պրոֆեսիոնալներ են լինելու», – ասաց նա։

Նազարեթյանի խոսքով` բոլոր թիմերը պետք է մասնակցության հայտեր ներկայացնեն և ստանան հավաստագրեր։

«Նախորդ տարիներին նման բան չի եղել», – նշեց նա։ –0–