Կորինտիանսի կիսապաշտպանը հրավիրվելու է Հայաստանի երիտասարդական հավաքական

21.12.2015, 20:05
Բրազիլական «Կորինտիանսի» հայ արմատներով կիսապաշտպան Վագներ Գդիկյանը հաջորդ տարի հիրավիրվելու է Հայաստանի երիտասարդական հավաքական:
Կորինտիանսի կիսապաշտպանը հրավիրվելու է Հայաստանի երիտասարդական հավաքական
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրազիլական «Կորինտիանսի» հայ արմատներով կիսապաշտպան Վագներ Գդիկյանը հաջորդ տարի հիրավիրվելու է Հայաստանի երիտասարդական հավաքական:

Այդ մասին հայտնում է «Bucket Group Sports Management» գործակալության ֆեյսբուքյան էջը, որը հանդիսանում է 19-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչը:

Նշվում է նաև, որ Գդիկյանի ծառայություններով հետաքրքրված են պորտուգալական և հայկական թիմեր:-0-