Անգլիական կայքը Մխիթարյանին համեմատել է Հիթ Լեջերի Ջոկերի հետ

29.08.2016, 15:49
Անգլիական «Manchester Evening News» կայքն իր լայնածավալ հոդվածում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նրան համեմատելով «Բեթմեն. Մռայլ Ասպետ» ֆիլմի հերոս Ջոկերի հետ։
Անգլիական կայքը Մխիթարյանին համեմատել է Հիթ Լեջերի Ջոկերի հետ
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Անգլիական «Manchester Evening News» կայքն իր լայնածավալ հոդվածում անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին՝ նրան համեմատելով «Բեթմեն. Մռայլ Ասպետ» ֆիլմի հերոս Ջոկերի հետ։

«Մանչեսթեր Յունայթեդի» փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանը «Հալ Սիթիի» հետ խաղում ապացուցեց, թե ինչու պետք է ընդգրկվի թիմի մեկնարկային կազմում, գրում է armsport–ը։

«Սաութհեմփթոնի» հետ խաղում նա նման էր Կրիստոֆեր Ուոլկենին «Քրեական ընթերցվածք» ֆիլմում. հերոս, ով շատ կարճ ժամանակում գրավեց մարդկանց:

Հենրիխ Մխիթարյան. «Երբեք մի՛ հանձնվիր»>>

«Կեյ Սի» ստադիոնում Մխիթարյանն այնքան դեստրուկտիվ էր, որքան Հիթ Լեջերի Ջոկերը «Մռայլ Ասպետ» ֆիլմում՝ սլացիկ կերպով մտնելով խաղի մեջ ու ստեղծելով քաոս:

Մխիթարյանն ավելի շատ հարված է կատարել քան Ռունին ու Մատան, գնդակը կորցրել ընդամենը երկու անգամ. դա տպավորիչ ցուցանիշ է այնպիսի բարդ պայմաններում, երբ 30 րոպեի ընթացքում բախվում ես «Հալ Սիթիի» պատին:

Հենրիխի ժամանակ Իբրահիմովիչը չէր նահանջում դաշտի խորք, իսկ Պոլ Պոգբան ստացել էր ստեղծագործելու հնարավորություն: Լուի վան Գալի օրոք 4-2-3-1 սխեման խնդիրներ էր առաջացնում, սակայն այժմ թիմի որակները թույլ են տալիս այդպես խաղալ, հատկապես, երբ Մխիթարյանը մեկնարկային կազմում է, գրում է անգլիական կայքը:–0–