Յուրայի մոտիվացիան շատ բարձր է, շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ իր առավելագույնը. Մինասյան

07.06.2018, 14:23
Վարդան Մինասյանը լրագրողների հետ խոսել է շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանի վերադարձի մասին։
Յուրայի մոտիվացիան շատ բարձր է, շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ իր առավելագույնը. Մինասյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը լրագրողների հետ խոսել է շվեդական «Յուրգորդենի» հարձակվող Յուրա Մովսիսյանի վերադարձի մասին։

«Յուրայի գալն ինձ համար շատ կարևոր էր: Այն շփումը, որ ես տեսնում էի նրա և խաղացողների միջև, այն մթնոլորտը, որ տիրում էր այդ երեք օրվա ընթացքում հավաքականում, ինձ շատ դրական լիցքեր հաղորդեց», – հայտարարեց Մովսիսյանը։

Նրա խոսքով, Յուրայի մոտիվացիան շատ բարձր է, նա շատ մեծ ցանկություն ունի հավաքականին տալ իր առավելագույնը։

Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի համար հանդես է եկել 2010–2015 թվականներին։ Նա չի հրավիրվել երրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, ով, մասնավորապես, Մովսիսյանին մեղադրում էր կարգապահությունը խախտելու մեջ։ –0–