Յուրա Մովսիսյանը վիրահատվել է (ՖՈՏՈ)

14.06.2018, 15:54
Յուրա Մովսիսյանը վիրահատվել է:
Յուրա Մովսիսյանը վիրահատվել է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Շվեդական «Յուրգորդեն» ակումբի և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջողությամբ վիրահատվել է։

Загружается новость ... "Лево"

«Շնորհակալ եմ բժիշկ Մանդելբաումին։ Վիրահատությունս հաջող է անցել, և այսօր սկսվում է վերականգնման ճանապարհը։ Դա կլինի դժվար և չորսամսյա մարտահրավեր ինձ համար, սակայն ես կփորձեմ ավելի վաղ պատրաստ լինել 100%–ով», – գրել է նա Facebook–յան իր էջում։

Մովսիսյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրենց մաղթանքներով և աղոթքներով։

«Շատ շնորհակալ եմ ընտանիքիս և ընկերներիս միշտ կողքիս լինելու համար։ Իմ զարմիկը`Վազգենն, արդեն ստիպում է ինձ մարզվել վիրահատությունից ընդամենը 3 ժամ հետո։ Ես կվերադառնամ», – գրել է ֆուտբոլիստը։

Յուրա Մովսիսյանը Հայաստանի հավաքականի համար հանդես է եկել 2010–2015 թվականներին։ Նա չի հրավիրվել երրորդ տարին անընդմեջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, ով, մասնավորապես, Մովսիսյանին մեղադրում էր կարգապահությունը խախտելու մեջ։–0–