Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում

27.04.2017, 20:20
«Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։
Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկում
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. «Ռեալ Սոլթ Լեյք» ամերիկյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը ներառվել է MLS–ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների 2017 թ.–ի ցանկում։

Լիգայի խաղացողների արհմիության հրապարակած տվյալների համաձայն, Մովսիսյանը վաստակել է 1 973 750 դոլար և զբաղեցրել է վարկանիշի 15–րդ հորիզոնականը։

Ցանկում ընդհանուր առմամբ ներառվել է 50 ֆուտբոլիստ։ Ամենաբարձր վարձատրվողը «Օռլանդո Սիթիի» բրազիլացի կիսապաշտպան Կական է, ում ընդհանուր եկամուտը կազմում է տարեկան շուրջ 7,17 մլն դոլար։ Ցանկի երկրորդ և երրորդ հորիզոնականներում են «Տորոնտո» ակումբի ֆուտբոլիստներ Սեբաստյան Ջովինկոն (7,12 մլն դոլար) և Մայքլ Բրենդլին (6,5 մլն դոլար)։

Յուրա Մովսիսյանը վարձակալական հիմունքներով ամերիկյան ակումբ է տեղափոխվել 2015 թ.–ի ձմռանը Մոսկվայի «Սպարտակ» ակումբից, իսկ 2016 թ.–ին ակումբը «Սպարտակից» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը։–0–