Յուրա Մովսիսյանը չի մասնակցել իր թիմի խաղին

25.09.2016, 17:22
ՄԼՍ առաջնության արևմտյան կոնֆերենցիայի 31-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել առաջատար «Դալասի» հետ:
Յուրա Մովսիսյանը չի մասնակցել իր թիմի խաղին
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՄԼՍ առաջնության արևմտյան կոնֆերենցիայի 31-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել առաջատար «Դալասի» հետ:

Տանտերերի հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում էր Յուրա Մովսիսյանը, գրում է armsport–ը։

Այս խաղից հետո «Ռեալ Սոլթ Լեյքը» 45 միավորով չորրորդն է:

Հայ հարձակվողի թիմն իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 2-ին՝ հյուրընկալվելով առաջնության ետնապահներից մեկին՝ «Սան Խոսեին»:–0–