Յուրա Մովսիսյանը` ՌՍԼ-ի մրցաշրջանի 2-րդ լավագույն ֆուտբոլիստը

15.11.2016, 21:01
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» պաշտոնական կայքում անցկացրած հարցման միջոցով ամփոփել է մրցաշրջանում թիմի ֆուտբոլիստների խաղը:
Յուրա Մովսիսյանը` ՌՍԼ-ի մրցաշրջանի 2-րդ լավագույն ֆուտբոլիստը
ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» պաշտոնական կայքում անցկացրած հարցման միջոցով ամփոփել է մրցաշրջանում թիմի ֆուտբոլիստների խաղը:

Դրա արդյունքներով` հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը վաստակել է 7.8 միավոր և այդ ցուցանիշով զբաղեցրել երկրորդ տեղը` զիջելով միայն դարպասապահ Նիկոլաս Ռիմանդոյին` 8.09, հաղորդում է armsport–ը։

Նշենք, որ 29-ամյա Մովսիսյանը ՄԼՍ-ի ավարտված առաջնությունում անցկացրած 30 խաղում խփել է 9 գնդակ և կատարել 3 արդյունավետ փոխանցում:–0–