ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը նշել է, որ ցանկանում է հաղթել ՄԼՍ-ում:
Այսօր ամերիկյան ակումբը Մոսկվայի «Սպարտակից» ձեռք է բերել 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
«Շատ վաղուց էի ցանկանում մշտական հիմքով վերադառնալ այստեղ: Ակնհայտ է, որ ՌՍԼ-ն ինձ համար առաջնային տարբերակ էր. այստեղ ինձ լավ եմ զգում: Յուտայում ինձ զգում եմ ինչպես տանը», – նշել է Յուրա, հաղորդում է armsport–ը։
Նա ավելացրել է, որ երբ հեռանում էր ՄԼՍ-ից, պատկերացնում էր, թե ինչպես է վերադառնալու և շարունակելու հաղթել:
«Ցանկանում եմ նվաճել որքան հնարավոր է շատ տիտղոսներ: Ցանկանում եմ կրկնել չեմպիոնական պատմությունը»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:–0-