Սերգեյ Վարդազարյանը թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել` առավելության հասնելով թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ

21.05.2016, 23:46
Շվեյցարիայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյան դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Սերգեյ Վարդազարյանը թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել` առավելության հասնելով թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Շվեյցարիայում ընթացող թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությանը 68 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Վարդազարյանը, առավելության հասնելով իտալացի, թուրք և ադրբեջանցի մարզիկների նկատմամբ, դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: 

ՀԱՕԿ լրատվության բաժնի հաղորդմամբ` մայիսի 19-22-ը անցկացվող Եվրոպայի առաջնությունում թաեքվոնդոյի ՀՀ հավաքականի ավագ մարզիչ Գևորգ Դանիելյանի ղեկավարությամբ Հայաստանը ներկայացնում են 6 մարզիկ՝ Վարագ Աղաջանյանը (54 կգ), Հայկազ Սամվելյանը (58 կգ), Սերգեյ Ավանեսովը (63 կգ), Սերգեյ Վարդազարյանը (68 կգ), Դավիթ Վարդումյանը (74 կգ), Արման Երեմյանը (87 կգ):-0-