Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի վերադարձը

12.05.2018, 19:11
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է շվեդական «Յուրգորդեն» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի վերադարձն ազգային հավաքական։
Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է Յուրա Մովսիսյանի վերադարձը

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանել է շվեդական «Յուրգորդեն» ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի վերադարձն ազգային հավաքական։

«Վարդան Մինասյանի առաջ կանգնած չէ մինիմումի կամ մաքսիմումի խնդիրը։ Նրա առջև կանգնած է «Եվրո–2020»–ի եզրափակիչ դուրս գալու խնդիրը։ Մարզիչն իր հերթին պահանջել է, որպեսզի ես նրան հնարավորություն տամ անել այնպես, ինչպես նա ճիշտ է համարում», – հայտարարեց Հայրապետյանը շաբաթ օրն ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ ընդհանրապես չի միջամտում խաղացողների ընտրության հարցում, և մարզիչն ազատ է իր որոշումներում։

«Բոլոր ֆուտբոլիստներն ինձ համար հավասար են: Ոչ ոք հատուկ չէ, Յուրան էլ առանձնահատուկ չէ: Նա, ով օգտակար կլինի մեր հավաքականին, պետք է նրան գնահատենք», – նշեց Հայրապետյանը։

«Ես ընդհանրապես չեմ հետաքրքրվում այդ հարցով: Իմ անձնական կարծիքով` մի քանի ֆուտբոլիստ կար, ովքեր չպետք է հրավիրվեին հավաքական: Փոխարենը ես, օրինակ, պարտադիր կկանչեի Ռումյան Հովսեփյանին», – ավելացրեց Հայրապետյանը։

Յուրա Մովսիսյանը հանդես է եկել ազգային հավաքականում 2010–2015 թթ.–ին։ Նրան երեք տարի անընդմեջ չէին հրավիրում ազգային հավաքական ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, ով Մովսիսյանին մեղադրում էր կարգապահության խախտման մեջ։–0–