Օլիմպիականներ Միհրան Հարությունյանը և Սեդա Թութխալյանը համատեղ լուսանկար են հրապարակել համացանցում

07.10.2016, 14:01
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը և ռուս մարմնամարզիկ Սեդա Թութխալյանը համատեղ լուսանկար են հրապարակել համացանցում:
Օլիմպիականներ Միհրան Հարությունյանը և Սեդա Թութխալյանը համատեղ լուսանկար են  հրապարակել համացանցում
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրներ հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը և ռուս մարմնամարզիկ Սեդա Թութխալյանը համատեղ լուսանկար են հրապարակել համացանցում:

«Ամենահաճելի, ուրախ և ուղղակի հմայիչ Սեդա: Շնորհակալ եմ նման դրական երեկոյի համար: Դու իմ փոքրիկ հպարտությունն ես», - գրել է հայ ըմբիշը Instagram-ի իր էջում:

Մարմնամարզիկն իր հերթին ևս հրապարակել է նույն լուսանկարը իր էջում և գրել. «Շնորհակալ եմ այսպիսի երեկոյի համար: Հոյակապ էր, անհավանական զվարճալի»:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) դարձել է 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր կանխակալ մրցավարության պատճառով։ Սեդա Թութխալյանը դարձել է Ռիոյի Օլիմպիադայի արծաթե մեդալակիր մարմնամարզության թիմային վարժություններում` հանդես գալով Ռուսաստանի թիմի կազմում: -0-