Լևոն Արոնյանը կմասնակցի Սենտ Լուիսում կայանալիք Սինգֆիլդի գավաթի խաղարկությանը

02.08.2016, 17:36
Հայ գորսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Սինգֆիլդի գավաթին, որը Grand Chess Tour մրցաշարի մասն է կազմում:
Լևոն Արոնյանը կմասնակցի Սենտ Լուիսում կայանալիք Սինգֆիլդի գավաթի խաղարկությանը
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ գորսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Սինգֆիլդի գավաթին, որը Grand Chess Tour մրցաշարի մասն է կազմում, հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Օգոստոսի 4-ին Միացյալ Նահանգների Սենտ Լուիս քաղաքում մեկնարկում է Սինգֆիլդի գավաթի խաղարկությունը, որին մասնակցելու են 10 շախմատիստներ:

Մրցաշարում Լևոն Արոնյանի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե Լագրավը (Ֆրանսիա), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Անիշ Գիրին (Նիդեռլանդներ), Դին Լիժենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վեսելին Թոփալովը (Բուլղարիա) և Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան):

«Մրցաշարի բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 4-ին, իսկ առաջին տուրը կմեկնարկի օգոստոսի 5-ին, Երևանի ժամանակով 22.00-ին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Ռուս Վլադիմիր Կրամնիկը հայտարարել է, որ դուրս է գալիս մրցաշարից առողջական խնդիրների պատճառով: -0-