ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի և Չեխիայի հավաքականների ընկերական հանդիպման օրը և անցկացման վայրը:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 31-ին՝ Չեխիայի Պլզեն քաղաքում: Հանդիպումն անցկացվում է 2018 թ.-ի Աշխարհի առաջնության ընտրական փուլում Դանիայի հավաքականի հետ հանդիպմանը նախապատրաստվելու շրջանակում:
Ընտրական փուլում Հայաստանը մրցելու է Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Չեռնոգորիայի, Ղազախստանի հավաքականների հետ:
Ավելի վաղ հայ ֆուտբոլիստները երկու ընկերական հանդիպում են անցկացրել Լոս Անջելեսում` ջախջախելով Գվատեմալայի հավաքականին 7։1 հաշվով և Սալվադորի հավաքականին 4:0 հաշվով։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում