Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային հարցականի տակ է

28.06.2016, 13:35
Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռ չի հաստատել Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային հայկական թիմի մասնակցությունը:
Հայաստանի մասնակցությունը Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային հարցականի տակ է
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի շախմատի ֆեդերացիան դեռ չի հաստատել Բաքվում կայանալիք շախմատի օլիմպիադային հայկական թիմի մասնակցությունը, հայտնում է armsport.am-ը:

Կայքի հաղորդմամբ, հունիսի 27-ին ՖԻԴԵ-ն շախմատի ֆեդերացիաններին, որոնք դեռ չեն հաստատել իրենց մասնակցությունը Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային Օլիմպիադային, հիշեցրել է, որ հավատարմագրման վերջնաժամկետը հունիսի 30-ն է:

Այդ կապակցությամբ armsport.am-ը կապվել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, որտեղից հայտնել են, որ հայկական թիմի մասնակցությունն առաջիկա մրցաշարին դեռ բաց է մնում:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Միքայել Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը դեռ մեկ ամիս ունի վերջնական որոշում կայացնելու համար:

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կանցկացվի 2016 թվականի սեպտեմբերի 1-14-ը: -0-